Ռուսատանի 35-րդ հումանիտար շարասյունը հասել է Դոնբաս:
Այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից, նշելով, որ հումանիտար օգնության բեռնատարները հաջողությամբ հասել են Դոնեցկ ու Լուգանսկ:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Դոնբասի բնակավայրեր հասցված հազարավոր տոննա բեռների հիմնական մասը կազմում են պարենային ապրանքատեսակները՝ ալյուր, պահածոոյացված մսամթերք ու ձկնեղեն, կաթնամթերք ու մսամթերք, ինչպես նաեւ՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ, դպրոցական դասագրքեր ու գրենական պիտույքներ: