Հասարակություն 

Թուրք մտավորականներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան

Հելսինկիի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամներ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան:

Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի (ՀՑԹԻ) կայքը, պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության պատմության հետ ծանոթացրել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Պատվիրակության անդամները եղել են նաև ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացան օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:

Հանդիպման վերջում Հելսինկյան ասամբլեայի կազմակերպիչներնառանձին քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

Պատվիրակության անդամները եղան նաև Մեծ եղեռնի հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին և հարգեցի ն անմեղ զոհերի հիշատակը:

2015 թվականի ապրիլից թանգարան են այցելել Թուրքիայի ավելի քան երեք հարյուր քաղաքացիներ:

Նույն շարքից