Եգիպտոսում վերջին մեկ շաբաթվա ընթացքում անոմալ շոգից մահացել է 93 մարդ՝ հայտնում է Daily Star լիբանանյան թերթը: Հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են:
Որոշ շրջաններում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 47 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Մոտակա օրերին երկրում սպասվում է ավելի բարձր ջերմաստիճան: