Մթերքներ, որոնք ունեն բնական ցավազրկող հատկություն և կօգնեն ձեզ հաղթահարել ցավն առանց դեղամիջոցների.
Պղպեղ Չիլի. Այս մթերքն ունի ցավազրկող հատկություն տեղային օգտագործման դեպքում: Օրինակ, պղպեղի թուրմը կարելի է օգտագործել մեջքի կամ հոդերի ցավերի դեպքում:
Սև շոկոլադ. Այն ունի այնպիսի բաղադրություն, որը նպաստում է էնդորֆինի արտադրմանը, ինչն էլ օգնում է հանգստացնել ցավը: Այդ հորմոնը բնական ցավազրկող հատկություն ունի:
Իմբիր. Այս արմատի բազմաթիվ օգտակար հակությունների մասին շատ է խոսվել, դրան ավելացնենք ևս մեկը՝ եթե ցավում է ձեր ատամը, պատրաստեք իմբիրի արմատներից թուրմ և կատարեք ողողում:
Սուրճ. Կոֆեինը ազդում է նյարդային համակարգի վրա և օգնում հաղթահարել ցավը: Կոֆեինը հիանալի կերպով օգնում է հաղթահարել մկանային ցավը:
Բանան. Բանանում պարունակող կալցիումը ևս օգնում է մկանային ցավի դեպքում:
Զեյթունի ձեթ և սաղմոն. Իր մեջ պարունակելով շատ մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, այս մթերքները ոչ միայն թեթևացնում են ցավը, այլև կարող են պաշտպանել դրանից:
Կաթնամթերք. Կաթնամթերքի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կալցիում, ինչի արդյունքում կարող են հանգստացնել գլխացավը: Բժիշկների պնդմամբ գլխացավի հիմնական պատճառներից մեկը օրգանիզմում կալցիումի պակասն է: