Մոսկվայի կենտրոնում շինություն է փլուզվել: Ինչպես տեղեկացնում է Լենտա.ռու-ն, շինությունը գտնվում է Բալչուգ փողոցում և զբաղեցնում է 50 քմ տարածք: Փլուզման արդյունքում տուժել է երկու մարդ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ փլուզման մասին հայտնի է դարձել Մոսկվայի ժամանակով ժ. 13.31-ի սահմաններում:
Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները դուրս են եկել դեպքի վայր՝ ստուգելու ստացված տեղեկությունը:
Հաղորդվում է, որ փլուզվել է նորակառույցի առաջին ու երկրորդ հարկերի միջև ընկած հատվածը: