Հասարակություն 

«Երևանյան ամառ 2015» ծրագրի դիսկոտեկը՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի ամենաթեժ միջոցառումներից մեկը՝ բացօթյա դիսկոտեկը, Երիտասարդների միջազգային օրվա առթիվ էր, Ազատության հրապարակում։

Հանրահայտ դիջեյների լավագույն մշակում-ստեղծագործություններից էր կազմված երեք ժամանոց դիսկոտեկի ծրագիրը, որի մասնակիցն էին հազարավոր երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր։

Մինչ «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի ավարտը՝ օգոստոսի 31-ը, շուրջ տասնյակ միջոցառումներ են անցկացվելու Երևանի կենտրոնում և մի քանի վարչական շրջաններում։ Միջոցառումների ժամանակացույցին կարող եք տեղեկանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ www.yerevan.am և մի շարք այլ լրատվամիջոցներից։

 

Նույն շարքից