Քաղաքական Միջազգային 

Օդեսայում տեղադրվել է «Սաբակաշվիլիի» հուշարձանը

«Օդեսան հանուն պորտո ֆրանկոյի» հասարակական կազմակերպության ակտիվիստները բողոքի ակցիայի շրջանակներում Օդեսայի կենտրոնում տեղադրել են Միխեիլ Սաակաշվիլիին և Բարաք Օբամային պատկերող ֆիգուրներ՝ գրում է RIA Novosti-ն:

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատկերված է կարմիր փողկապ ծամելիս, իսկ այն պահում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Հուշարձանի» պատվանդանին գրված է՝ «Սաբակաշվիլի»:

Ակցիայի կազմակերպիչ, շարժման առաջնորդ Ալեքսեյ Ցվետկովը նշել է, որ Սաակաշվիլին շարժվում է ամերիկացիների ցուցումներով, իսկ հուշարձանը խորհրդանշում է հենց այդ ամենը:

Նույն շարքից