Հասարակություն Պատահարներ 

52-ամյա փրկարարը հրդեհը մարելիս վատացել, ապա մահացել է

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում` «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:

Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Անիի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ` 1963 թ. ծնված Կարապետ Ավետիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ Գյումրի քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել` 02.05-ին: Այրվել է 400 հա խոտածածկույթ:

Նույն շարքից