Հասարակություն Պատահարներ 

Քաջարանում տուն է այրվել

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 16-ին` ժամը 07.05-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.22-ին, մարվել` 07.33-ին: Ս. Հ.-ին պատկանող բնակարանում մասամբ այրվել է խոհանոցի և ճաշասենյակի (30 քմ) գույքը:

Նույն շարքից