Բարի օր Մշակույթ 

1958թ. օգոստոսի 16-ին ծնվել է Մադոննան

analitik.am

1958թ. օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Բեյ Սիթի քաղաքում ծնվել է փոփ-թագուհի Մադոննան (Մադոննա Լուիզա Չիկոնե):

Իր երաժշտական կարիերան Մադոննան սկսել է 1979-ին՝ որպես Նյու Յորքի ռոք-խմբերից մեկի թմբկահարուհի: Երկու հաջողակ սինգլների թողարկումից հետո Մադոննան թողարկել է իր առաջին՝ Like A Virgin ալբոմը, որը 19 մլն օրինակով վաճառվել է ամբողջ աշխարհում:

1992-ին նա իրեն փորձել է նաև որպես բիզնես-լեդի, երբ իր ստեղծած հնչյուանաձայնագրող ընկերությունը հաջող պայմանագիր է կնքել Time Warner-ի հետ:

Իր երաժշտական կարիերայում Մադոննան մի շարք մրցանակներ է ստացել, նկարահանվել 20 ֆիլմում: Նա իրեն փորձել է նաև որպես մանկագիր և ռեժիսոր:

Վերջերս The Telegraph բրիտանական թերթը կազմեց երաժշտության պատմության մեջ մեծագույն փոփ-երգչուհիների վարկանիշը, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Մադոննան:

Փորձագետների կարծիքով, Մադոննան նշանակալի ներդրում ունի ոչ միայն երաժշտական ինդուստրիայի զարգացման, այլեւ ընդհանրապես փոփ-մշակույթի մեջ:

«Գուցեեւ նա ամենալավ վոկալիստը եւ կոմպոզիտորը չԷ, բայց այն, ինչ նա արել Է երաժշտության մեջ, ոչ ոք չի արել»,-իր ընտրությունը մեկնաբանում Է թերթը:

Նույն շարքից