Բարի օր Մշակույթ 

Այսօր ծնվել է «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչներից մեկը՝ Չարլզ Բուկովսկին

analitik.am
Հենրի Չարլզ Բուկովսկին (1920–1994) ծնունդով գերմանացի՝ ամերիկացի պոետ, արձակագիր է: Նրա ստեղծագործությունների վրա ազդեցություն են թողել Լոս Անջելեսի հարազատ քաղաքի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքի միջավայրը:
Բուկովսկին համարվում է այսպես կոչված «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչը:
Նրա աշխատանքները առանձնանում են աղքատ ամերիկացիների հասարակ կյանքի, ստեղծագործելու գործընթացի, ալկոհոլի, կանանց հետ հարաբերությունների նկարագրմամբ:
Բուկովսկին գրել է հազարավոր բանաստեղծություններ, հարյուրավոր կարճ պատմվածքներ, վեց վեպ, հրատարակել 60-իվ ավելի գրքեր:
Մահացել է 1994-ին: Մինչ այժմ շարունակվում են հրատարակվել նրա վաղ շրջանի, անգամ չտպագրված գործերը:
Բուկովսկու կյանքն ու գործունեությունը նյութ դարձան մի շարք վավերագրական ֆիլմերի համար, իսկ նրա արձակը մի շարք անգամներ էկրանավորվել է:
Կախարդանքի սահմանումը

լավ ոտանավորը ոնց որ սառը գարեջուր լինի,

երբ սիրտդ դա ա ուզում,

լավ ոտանավորը հնդկահավի սենդվիչ ա

տաք-տաք, երբ որ

սոված ես,

լավ ոտանավորը զենքն ա, երբ

ամբոխը քեզ պատին ա դեմ տալիս,

լավ ոտանավորով

կարող ես մահվան փողոցներում

թափառել,

լավ ոտանավորից մահը հալած կարագ ա դառնում,

լավ ոտանավորը հոգեվարքը դնում ա շրջանակի մեջ ու

կախում պատից,

լավ ոտանավորը քեզ հանգիստ կհասցնի

Չինաստան,

լավ ոտանավորն անզոր մտքին

թև կտա,

լավ ոտանավորը էնպես կանի, որ

Մոցարտի ձեռքը սեղմես,

լավ ոտանավորով կարող ես սատանի հետ

զառ խաղալ

ու հաղթել,

լավ ոտանավորը կարող ա անել համարյա ամեն ինչ

ու ամենակարևորը՝

լավ ոտանավորը միշտ գիտի, թե երբ պետք ա

ավարտվի:

Նույն շարքից