Գլխավոր Պատահարներ 

Ողբերգական վթար. Երևանից Անապա մեկնող միկրոավտոբուսը բախվել է ծառին. կա 2 զոհ, 13 վիրավոր

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 17-ին` ժամը 06.27-ին, ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209 կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:

Նախնական տվյալներով, միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա երկու զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված), երկրորդ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել:

13 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց:

Նրանք են՝

1997թ. ծնված Բրոյան Էսթեր,
1975թ. ծնված Բալգինա Սվետլանա,
1962թ. ծնված Խուդոյան Գյուլիզարա,
1960թ. ծնված Խաչատրյան Հրաչ,
1993թ. ծնված Ղուկասյան Կառլեն,
1963թ. ծնված Պողոսյան Վազգեն,
1969թ. ծնված Պոկույան Սերժ,
1998թ. ծնված Հովհաննիսյան Արմեն,
1994թ. Հարությունյան Արծրուն,
Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են),
Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են),
1960թ. ծնված Բեյբուոցյան։

Մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են

Քաղաքացիների Պողոսյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Մյուս 5 ուղևորները շարունակել են իրենց ճանապարհը:

Նույն շարքից