Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Բրազիլիայի մի շարք քաղաքներում օգոստոսի 16-ին 860 հազար մարդ ցույցի են դուրս եկել ընդդեմ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի:
Ցույցերի մասնակիցները պահանջել են նախագահի հրաժարականը՝ «Դիլմա, հեռացիր» և այլ կոչերով:
Ցույցեր են տեղի ունեցել պետության մայրաքաղաք Բրազիլիայում, Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո քաղաքներում: Կազմակերպիչների տվյալներով՝ հավաքվել է մոտ 2 մլն մարդ, իսկ ոստիկանության տվյալներով՝ 866 հազար:
Այս ցույցերը տարվա սկզբից ի վեր երրորդ ամենախոշորն են: Մարտին նման ցույցի մասնակցել էր մոտ 1 մլն մարդ, իսկ ապրիլին՝ 600 հազար։