Հասարակություն 

Սերգո Կարապետյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հրավերով  երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարը գյուղատնտեսության բնագավառում վրացական փորձին ծանոթանալու նպատակով կայցելի ագրոսերվիս կենտրոն, ձկնաբուծական տնտեսություններ, կլինի գինու գործարաններում և մի շարք այլ ընկերություններում:

Նախատեսվում է նաև Սերգո Կարապետյանի առանձնազրույցը վրացի պաշտոնակցի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Նույն շարքից