Գլխավոր Տնտեսություն 

Հայաստանում պաղպաղակի, կաթի, թթվասերի և մածունի արտադրության ծավալներն աճել են. ԱՎԾ

analitik.am

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 5 693.9 հազար լիտր պաղպաղակ: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 78,9%-ով:

Նշենք, որ 2014 թվականի հունվար-հունիսին մեր երկրում արտադրվել է 3 182.5 հազար լիտր պաղպաղակ:

Նշված ժամանակահատվածում 5,7%-ով աճել է նաև կաթի արտադրության ծավալը՝ կազմելով 263.3 մլն լիտր: 2014թ-ին հունվար-հունիսին արտադրվել է 249.1 մլն լիտր կաթ:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին կիսամյակում մածունի արտադրության ծավալները նույնպես աճել են 73.6%-ով: Եթե 2014 թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 1 816.9 տոննա մածուն, ապա այս տարվա հունվար-հունիսին՝ 3 153.8 տոննա:

Ինչ վերաբերում է թթվասերին, ապա այստեղ ևս աճ է արձանագրվել՝ 2.1 անգամ: Այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 2 922.3 տոննա թթվասեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 403.7 տոննա:

Նույն շարքից