Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն «ԻԼԻՊ» խմբավորմանը հաղթելու համար պետք է իր վերահսկողությունը հաստատի Իրաքի նավթային հանքերի վրա, որոնք գրավել են գրոհայինները, հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպը:
ԱՄՆ նախագահի թեկնածուն չի բացառել նաև ցամաքային գործողություններ իրականացնելու նպատակով Իրաք զորք մտցնելու հնարավորությունը, որը թույլ կտա «հսկայական գումար» ստանալ և հոգալ զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները: