Գլխավոր Ռազմական 

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է որոշակի չափով լարված մնալ. Օհանյան

analitik.am

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է որոշակի չափով լարված մնալ: Ինչպես«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայկական զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակը խելացի և հմուտ որոշումների արդյունքում կանխում են հակառակորդի ցանկացած քայլ:

«Սահմանին իրավիճակը շարունակում է որոշակի չափով լարված մնալ: Եվրոպական խաղերից հետո ադրբեջանցիները մե՛կ բարձրացնում, մե՛կ ցածրացնում են լարվածության աստիճանը. հրադադարի խախտումները, կրակոցները, դիվերսիոն հետախուզական փորձերը շարունակվում են»,– ասել է նախարարը:

«Առաջին գծում ծառայող զինվորների հմուտ և խելացի գործողություների շնորհիվ այդ քայլերը կանխվում են: Ես ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ պետք չէ մտահոգվել, որովհետև հայկական զինված ուժերն ու ԼՂՀ Պաշտպանական բանակը իրենց պարտականությունները գերազանց կերպով Արցախյան ազատամարտի ժամանակ կատարել են և այսօր էլ կատարում են»,-ասաց պաշտպանության նախարարը:

Բաքվում Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը կտրուկ սրել է իրավիճակը սահմանին: ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների տրամադրած հաղորդագրությունների համաձայն` հակառակորդն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը օգտագործելով տարբեր տրամաչափի զենքեր:

Նույն շարքից