Քաղաքական Միջազգային 

Սերգեյ Լավրովը կայցելի Իրան

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մտադիր է այցելել Իրան։ Լավրովն այդ մասին հայտարարել է Մոսկվայում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով։

Լավրովը հայտարարել է, որ իր իրանական այցը տեղի կունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։

Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին կարծիք է հայտնել, որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը կնպաստի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության զարգացմանը։

Նույն շարքից