Գլխավոր Պատահարներ 

ՊՆ համարանիշներով «ПАЗ»-ը շրջվել է. կա 10 վիրավոր. shamshyan.com

analitik.am

shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճաշեն գյուղի վարչական տարածքում «ПАЗ» մակնիշի ՊՆ 3336 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 10 հոգի տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հատուկ ջրափրկարարների և քաղաքացիների օգնությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ում հանձնարարականով լրացուցիչ բժիշկներ են ժամանում Սևանի հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչի պատճառով էլ նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը: Փաստի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից