Գլխավոր Միջազգային 

Անհայտ անձինք պղծել են Սերգեյ Նիգոյանի գերեզմանը

analitik.am

Lifenews.ru կայքը հայտնում է, որ անհայտ անձինք պղծել են Դնեպրոպետրովսկում գտնվող ուկրաինական մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի գերեզմանը և գողացել այնտեղ տնկված ծառերը:

Հղում անելով տեղացի իրավապահների հաղորդումներին` աղբյուրը նշում է, որ հարազատների փոխանցմամբ, գողացել են գերեզմանի մոտ աճող յոթ եղևնիները:

Հիշեցննեք, որ Սերգեյ Նիգոյանը 2014 թ-ից ակտիվորեն մասնակցում էր Կիևում ձևավորված եվրոմայդանի ցույցերին:

Նույն շարքից