Հայաստան 

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Քոչարյանին

Նախագահ Բակո Սահակյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հեռագրում ասված է.

«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի,
Ցավով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Էմմա Արսենի Օհանյանի մահվան մասին:

Լինելով կիրթ և բնականից համեստ մի անձնավորություն՝ տիկին Էմման եղել է մեր հասարակության արժանի ներկայացուցիչը, բոլորանվեր ծառայել իր ժողովրդին, միաժամանակ եղել ազգային արժեքների ու ընտանեկան օջախի պահապանը:

Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով»:

Նույն շարքից