Մոտոցիկլետով մահապարտ ահաբեկիչը գործողություն է իրականացրել Թաիլանդի մայրաքաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բանգկոկի կենտրոնի տաճարներից մեկի մոտ ռումբ է պայթեցվել. այնտեղ հավատացյալները աղոթելիս են եղել հինդուիստական Էրովան աստծուն: Մոտակայքում նաև առևտրի կենտրոն է, որը միշտ մարդաշատ է:
Կա առնվազն 27 զոհ, 80 մարդ վիրավոր է: Հայտնի է, որ զոհերից 4-ը արտասահմանցի են:


