Դաղստանի Ունցուկուլսկի շրջանում իրավապահները հատուկ գործողություններ են սկսել տեղի գրոհային խմբավորման լիկվիդացման ուղղությամբ: Այս մասին հայտնել են Դաղստանի ՆԳՆ-ից, նշելով, որ լիկվիդացված գրոհայինների ճշգրիտ թիվը հայտնի կդառնա ավելի ուշ:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ իրավապահներ ու գրոհայինների միջեւ բախումները տեղի են ունեղել Ունցուկուլսկի շրջանում, որտեղ հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
Ավելի վաղ, վերոհիշյալ շրջանում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում վնասազերծվել էր 4 գրոհային, որոնցից երկուսը հանդիսանում են ահաբեկիչների առաջնորդներ:
Նրանցից մեկը՝ Մահմեդ Սուլեյմանովը Հյուսիսային Կովկասում գործող ահաբեկչական Իմերեթ Կովկաս շարժման առաջնորդն է: