Քաղաքական Միջազգային 

Օբաման պատերազմ է ցանկանում, իսկ Կիեւը հանդիսանում է գործիք նրա համար

Չնայած մինսկյան բանակցային գործընթցին, Ուկրաինայի հարավ-արեւելքում շարունակվում է զինված հակամարտությունը: Այս մասին հայտնել է վերլուծաբան Սթիվեն Լենդմանը, նշելով, որ Կիեւը շարունակում է խաղտել մինսկյան համաձայնագրերն ու կարող է յուրաքանչյուր պահ վերսկեսլ ռազմական գործողությունները:

Նրա խոսքերով, ամերիկյան հատուկ ջոկատայիններն ու հրահանգիչները ակտիվորեն նախապատրաստում են ուկրաինական զինվորականներին առաջիկա ռազմական գործողություններին:
Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, տարեվերջին վերապատրաստված ուկրաինական զինվորականների թիվը կաճի կրկնակի:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
ԼԺՀ ներկայացուցիչ Բլադիսլավ Դայնենկոյի վստահեցմամբ կիեւյան իշխանությունները ամբողջովին խախտել են մինսկյան համաձայնագրերն ու դիմում են պրովակացիաների:

Վերլուծաբանի կարծիքով, Կիեւյան վարչախումբը, ԱՄՆ իր հովանավորողների թողտվությամբ ու օժանդակությամբ ձգտում է դուրս գալ բանակցային գործընթացից, վերսկսել ռազմական գործողությունները՝ այնուհետեւ սովորույթի համաձայն մեղադրել Դոնբասի աշխարհազորայիններին ու Ռուսաստանին:

ԱՄՆ իշխանությունները ձգտում են պատերազմի տարածաշրջանում՝ որպես գործիք օգտագործելով Պորաշենկոյին:
Ռազմական գործողությունների վերսկսման մասին են խոսում վերջին շրջանում Դոնբասի խաղաղ բնակավայրերի մասսայական հրետակոծություններն ու շփման գծում զինված ուժերի ու ռազմական տեխնիկայի կուտակումները:

Նույն շարքից