Չինաստանի ռազմածովային ուժեր 6 ռազմանավեր, դուրս գալով Ցինդաո ռազմաբազայից, շարժվել են Ճապոնական ժով, որտեղ նախատեսվում է ռուս-չինական համատեղ զորավարժությունները:
Չինական կողմից զորավարծություններին ներգրավվել են ականակրները, պարեկային նավերը, դեսանտային ռազմանավեր ու օժանդակ այլ նավեր: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Բացի այդ զորավարժություններին կմասնակցի 6 ուղղաթիռ, 5 ինքնաթիռ ու շուրջ 200 զինծառայող:
Ռուսական կողմից ներգրավված է շուրջ 20 ռազմանավ, ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
Օգոստոսի 20-ին ռազմանավերը կժամանեն Վլադիվաստոկ, որտեղ տեղի կունենան մի շարք միջոցառումներ ու հանդիսություններ:
Չինական ու ռուսական ռազմանավերի համատեղ զորավարժությունները Ճապոնական ծովում