Ուկրաինական իշխանությունները զորակոչի ծրագրի իրականացման նպատակով Վոլինյան աշխատանքային գաղութի բանտարկյալների միջոցով համալրում են զինված ուժերի շարքերը:
Այս մասին հայտնել է Դոնեցկի մամուլի ծառայությունը, նշելով, որ հետախուզության վերջին տվյալներով, Վոլինյան գաղութից ռազմաճակատ տեղափոխված բանտարկյալները 3-4 մարդուց բաղկացած խմբերով կտեղաբաշխվեն զորամիավորումներում:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Ուկրաինայում սկսված զորակոչի հերթական ալիքը իրականացվում է շատ դժվարությամբ, մարդիկ հրաժարվում են մասնակցել հարավ-արեւելքում ընթացող ռազմական գործողություններին, ուստի կիեւյան խունտան որոշել է բանակը համալրել հանցագործներով: