Ադրբեջանում ռուսական ռազմակայան կհայտնվի, հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը:
Տեղեկատվության համաձայն, 2017թ. Ադրբեջանում սկսվելու է «Վորոնեժ» ռադիոլոկացիոն կայանի կառուցումը։
«Վորոնեժ» տիպի կայանները նախատեսված են բալիսթիկ և թեւավոր հրթիռների, այլ աէրոդնամիկ օբյեկտների հայտնաբերման համար։ Այդ կայանները կարող են օդում վերահսկել միաժամանակ 500 օբյեկտ։