Միջազգային Քաղաքական 

Քաշքշուկ՝ Դավութօղլուի և Քըլըչդարօղլուի թիկնապահների միջև

Թուրքիայում զոհված սերժանտ Նուրեթթին Օզթուրքի համար մզկիթում կայացած արարողությունից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի թիկնապահների միջև քաշքշուկ է տեղի ունեցել, գրում է Hurriyetdailynews-ը:

Քաշքշուկը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քըլըչթարօղլուի թիկնապահները փորձել են մեքենան մոտեցնել՝ իրենց ղեկավարին տանելու համար:

Մինչդեռ Դավութօղլուի թիկնապահները պնդել են, որ իրենք դրված արգելքները հեռացնելու մասին հրահանգ չեն ստացել:

Թիկնապահների միջև քաշքշուկն ավարտվել է  այն ժամանակ, երբ միջամտել են ոստիկանները:

Նույն շարքից