Գլխավոր Մամուլի տեսություն 

ՀԾԿՀ-ն առաջիկայում 10 միլիոն դրամով կտուգանի ՀԷՑ-ին. «Ժողովուրդ»

analitik.am

««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովն առաջիկայում 10 միլիոն դրամով կտուգանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։ Համապատասխան տուգանքը ՀԾԿՀ-ն պատրաստվում է ՀԷՑ-ի նկատմամբ կիրառել երկու որոշումներով որոնցից յուրաքանչյուրով ընկերությունը կտուգանվի 5-ական  միլիոն դրամ։   Երկու դեպքում էլ պատճառը գրեթե նույն  է։   Մի դեպքում քաղաքացին, իսկ մյուսի պարագայում ընկերությունը դիմել են ՀԷՑ– ին՝ էլեկտրական ցանցին միանալու համար։   Սակայն   ՀԷՑ-ը  օրենքով նախատեսված ընթացք չի տվել այդ դիմումներին։

Մասնավորապես,    էլէներգիայի սպառման համար քաղաքացուց ՀԷՑ-ը պահանջել  է   սեփական   միջոցներով իրականացնել ցանցին  միանալու  աշխատաևքները, որոնք պետք է կազմեին 3 մլն 563 հազար դրամ։ ՀԷՑ-ն իր առաջարկը պատճառաբանել է ընկերության ծանր   տնտեսական   կացությամբ։   Իսկ քաղաքացուն խոստացել են ծախսված գումարը դուրս գրել հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի   դիմաց   վճարներից։   Ստացվում է, որ ՀԷՑ-ը սպառողին ցանցին միացնելու համար գումար չունի, բայց մեկ  ավտոմեքենայի  վարձակալության համար ամսական 700 հազար դրամ ի վիճակի է վճարել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից