Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը կհաստատի քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը

analitik.am

Ղեկավարվելով Իրավական ակտերի մասի համապատասխան հոդվածով` ՀՀ    կառավարությունը որոշում է` հաստատել քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը: Կառավարության այս որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

«Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 5-ի «Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային գործողությունների 2015-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N95-Ա որոշման կատարման անհրաժեշտությունից:

Սույն կարգով կարգավորվում են քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության քիմիական վթարի դեպքում բնակչության պաշտպանությունը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները իրականացնում են՝ համաձայն կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի  թիվ 861-Ն որոշման, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ համաձայն ՀՀ կառավարության  2012 թվականի հունիսի 22-ի թիվ 777-Ն որոշման պահանջների»:

Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման գործընթացում ներգրավված են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը
4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը
6) Հայաստանի Հանրապետության տրասպորտի և կապի նախարարությունը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը

Նույն շարքից