Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը հաստատեց ԵՏՄ տարածքում կապիտալի ազատ տեղաշարժի մասին նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին որոշման նախագծին:

Նախագիծը զեկուցեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, ում խոսքով նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ:

Նախագիծը նախապես ընդունվել է ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից:

Նույն շարքից