Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ և ՌԴ կառավարությունները կկնքեն գազի գնի մասին 2015-ի պայմանագիրը՝ 1000խմ–ն 165 դոլարով

analitik.am

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվող երկու արձանագրությունների մասին որոշման նախագիծ։ Ինչպես նիստին ասաց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, դրանցից մեկը վերաբերում է 2015թ-ի սահմանված գազի գնին, այն է՝ 165 դոլար 1000 խմ–ի դիմաց։

«Երկրորդ արձանագրությամբ հանձնարարվում է իրավասու մարմիններին նախապատրաստել ֆինանսական հաշվարկի ու հաշվառման մոդել մինչև նոյեմբերի 1-ը հետագա կիրարկման համար»,- ասաց նա։

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք աշխատանքային խումբ ստեղծվել է, ինչին Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ աշխատանքային խումբ ստեղծվել է և աշխատել են, ու ներկայումս շարունակվում են աշխատանքները, որի արդյունքը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

 

Նույն շարքից