Հասարակություն 

Մայրաքաղաքում շարունակվում են ամենշաբաթյա շաբաթօրյակները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ամենշաբաթյա շաբաթօրյակները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ դրանց նպատակը պարբերաբար իրականացվող աշխատանքներով մաքրության ցանկալի արդյունքի հասնելն է:

Գործընթացը ներառում է ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ բակային տարածքների սանմաքրումն ու բարեկարգումը:

Շաբաթօրյակները կազմակերպվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցների ուժերով ու տեխնիկայի գործադրմամբ: Կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Աշխատանքների ընթացքը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչների կողմից:

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/30a3e4d4b41a8556d5a8b28a1a2105fa43d09da5.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/9845500d8c3abbd70e14f53defec567319440cac.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/ca3761083964478401d26ce35fb9a3f17c6156e5.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/33/5fa32f81778875e1c1b6d265cb9b0fb777900027.jpeg

Նույն շարքից