Գլխավոր Հայաստան 

Մարզահամերգային համալիրը մեր կառավարությունը չի կարող պահել. «Հայնախագիծ» ընկերության տնօրեն

analitik.am

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտչ Մինասյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի խնդրին, ասաց, թե հարգելով կառավարությանը, բոլորովին էլ չի ուզում քննադատաբար մոտենալ նրա գործունեությանը, բայց բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:

 

«Որքան մենք ընկերներով նայեցինք, այնտեղ այդպիսի տարածք չկա, որ հյուրանոցներ ու մեծ կառույցներ կարելի լինի դնել: Դա իրատեսական չէ: Մարզահամերգային համալիրի տարածքը, որն իր ֆունկցիաները պետք է կատարի, և Եղեռնի հուշահամալիրն անձեռնմխելի են, դրանք մնում են մեր ազգային արժեքներից մեկը: Չեմ պատկերացնում, թե որ հատվածում պետք է այդ կառույցները լինեն»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

Վերջինիս խոսքով՝ այնքան լավ տեղեր կան Հայաստանում, որ կարելի է օգտագործել ցանկացած նպատակով, այլ ոչ թե Երևանում կառուցել նմանատիպ շինություններ: «Եթե մի հատ կառուցեցին, կկառուցվի նաև երկրորդը և երրորդը»,-ասաց ճարտարապետը։

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը, ով Մարզահամերգային նախագծման համալիրի համահեղինակներից է, անդադառնալով նույն խնդրին ասաց, թե կառավարության այս որոշումը, իր կարծիքով, շատ խորը մտածված է, պարզապես շատ հապճեպ որոշում է կայացվել, այնքան հապճեպ, որ ինչ-որ բաներ մնացել են անհասկանալի:

«Հիմա մեզ ներկայացվում է մի կազմակերպություն, որ ոչ անցյալ ունի, ապագայի մասին ոչինչ չգիտենք, այստեղ մի հարց է առաջանում, թե ում ենք տալիս այդ կառույցը: Մի բան է պարզ, որ Մարզահամերգային համալիրը մեր կառավարությունը չի կարող պահել: Այն պետք է սեփականաշնորհվի, դրա համար մենք ողջունում էին այն ժամանակ, երբ համալիրը սեփականաշնորհվել էր լուրջ ընկերության կողմից»,- նկատեց Գրիգոր Ազիզյանը:

Նույն շարքից