Սևանա ջուրն Ուրմիա լճի միջոցով Իրան փոխադրելու մասին լուրերը թյուրիմացություն են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Նման բան չկա ու չի կարող լինել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ապատեղեկատվությունը տարածել են իրանական լրատվամիջոցները։ «Դուք էլ ոչ օրինական ներկայացնում եք հանրությանը, որը ճիշտ չէ»,- ասաց նա՝ դիմելով լրագրողներին:
Հարցին՝ ինչո՞ւ չի հերքել տեղեկատվությունը, վերջինս հակադարձեց, ասելով, որ ժամանակին հերքել են: