Հայաստան 

Երբեք չենք ասել, որ Իրան-Հայաստան երկաթգիծը հեշտ է կառուցվելու. Գագիկ Բեգլարյան

ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր, անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցին, նշեց, որ իրենք միշտ հայտարարել են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այս ուղղությամբ խնդիրները հաղթահարվեն:

«Մենք երբեք չենք հայտարարել, որ դա շատ հեշտ է կառուցվելու ու լուրջ խնդիրներ չունենք: Երկաթգծի կառուցումը բոլորիս է անհրաժեշտ, և ինձ թվում է՝ դուք բոլորդ մեզ պետք է օգնեք»,- ասաց նա՝ դիմելով լրագրողներին:

Անդրադառնալով հարցի վերաբերյալ չինական կողմից հետաքրքրվածությանը, նախարարը նշեց, որ չինական կողմի համար այդ ճանապարհը շատ կարևոր է, և Չինաստանի նախագահը այդ ճանապարհի համար գումարներ է հատկացրել:

«Այն բոլոր կազմակերպությունները, նման ծրագրերում աշխատել են, բոլորն ունեն շահագրգռվածություն այդ երկաթուղու կառուցման գործում ունենալ իրենց ուրույն տեղը»,-ասաց նա:

Նույն շարքից