Առողջապահություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Համացանցում երկար ժամանակ անցկացնելու բացասական հետևանքները

analitik.am

Համացանցում չափազանց երկար ժամանակ անցկացնելը նպաստում է հիշողության բթացմանը և երազել դադարելու ռիսկին։ Նման եզրակացության են եկել Լեսթերի համալսարանի գիտնականները, հայտնում է Rosbalt-ը։

Գիտնականների կարծիքով, համացանցի չափազանց կիրառումը խանգարում է ուղեղին կատարել իր հոգեկան գործառույթները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա պարզ հանձնարարությունների իրագործման համար։

Փորձին մասնակցել են 18-65 տարեկան 107 տղամարդ և 103 կին։ Նրանք համացանցից օգտվել են շաբաթական միջինը մոտ 23 ժամ։

Որքան շատ են նրանք ժամանակ անցկացրել համացանցում, այնքան շատ են գանգատվել ճանաչողական անբավարարությունից։ Նրանց համար դժվար է դարձել կենտրոնանալը, տեղեկատվությունը հիշելը։

Նույն շարքից