Օգոստոսի 18-ին սկսվել են ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից: Զորավարժությունները սկսվել են հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը եւ ստորաբաժանումները, ինչպես նաեւ Մոսկովյան շրջանում տեղակայված հակահրթիռային պաշտպանության օդա-տիեզերական ուժերը ռազմական պատրաստության բարձրագույնի աստիճանի բերելով:
Զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 11-ը: Զորավարժությունների առաջին փուլում կներկայացվեն զինված ուժերը ռազմական պատրաստության բարձրագույն աստիճանի բերելուն ուղղված պրակտիկ քայլերը, որոնք գործարկվել են «Ռազմական համագործակցություն — 2015» համատեղ զորավարժության ընթացքում:
Այս զորավարժություններին Ռուսաստանից բացի մասնակցում են Բելորուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը: Այդ նպատակով զորավարժությունների առաջին օրը ռազմական պատրաստության բարձրագույն մակարդակի է բերվել ԱՊՀ Զինված ուժերի ՀՕՊ Միացյալ համակարգի 20 զորամաս:
Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի ավելի քան հազար զինծառայող, ռազմատեխնիկայի եւ օդա-տիեզերական հատուկ տեխնիկայի ավելի քան 200 միավոր: ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին Ալմա Աթայում ստորագրված համաձայնագրով:
Այդ պահին համակարգին անդամակցեցին Հայաստանը, Բելորուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենիան, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: