Եգիպտոսում շոգերի պատճառով մահացած քաղաքացիների թիվը հասել է 105-ի: Ընդհանուր առմամբ տուժել է 2390 մարդ:
Եգիպտոսի առողջապահության նախարարությանը հայտարարել է, որ սաստիկ շոգից մահացածների մեծ մասը տարեցներ են. շոգից երեխաների մահացության դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Եգիպտոսում աննախադեպ շոգը պահպանվում է արդեն մի քանի շաբաթ: Վերջին անգամ փարավոնների երկրում բարձր խոնավությամբ շոգ եղանակ գրանցվել է 1978 թվականին, երբ ջերմաստիճանը հատել է 50 աստիճանի սահմանը ըստ Ցելսիուսի: