Հասարակություն 

Երևանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գողը»

87 տարեկանում Երեւանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը, որը քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Գիժ Կառլեն:

«Փրայմ Քրայմ» գործակալության տվյալներով, մի քանի օր առաջ Կառլենը տեղափոխվել է երեւանյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ այսօր առավոտյան մահացել է:

Չնայած հանցավոր կենսակերպին, որին Կառլենը փորձում էր հավատարիմ մնալ մինչ խոր ծերություն, նա գողական աշխարհի հայտնի դեմք չի դարձել ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Մարդկանց հիշողության մեջ նա մնացել է ոչ համարժեք արարքներով, ինչի հետեւանքով էլ ստացել է մականունը, գրում է գործակալությունը:

Ասում են՝ խորհրդային տարիներին խելագար ձեւանալով՝ Կառլենը սեփական կղկղանքից սարքված «նռնակներ» է նետել ոստիկանների ուղղությամբ: Կառլենին մեղադրում էին տիտղոսը շահարկելու եւ եղբայրակիցների, մասնավորապես՝ Ձետոյի եւ Ասոյի դեմ ինտրիգներ կազմակերպելու մեջ՝ դրա համար որեւէ հիմք չունենալով:

Նույն շարքից