Հասարակություն 

Միացյալ նահանգները կշարունակի վերահկողությունը համացանցի նկատմամբ

ԱՄՆ-ի Առեւտրի նախարարությունը որոշել է 2015-ի սեպտեմբերի 30-ին համացանցի կրիտիկական ենթակառուցվածքի վերահսկողությունը չփոխանցել հասարակությանը եւ մեկ տարով երկարաձգել Դոմենային անունների եւ IP հասցեների կառավարման կորպորացիայի` ICANN-ի հետ իր պայմանագիրը, գրում է The Wall Street Journal-ը:

«Կառավարությունը նախատեսում է մեկ տարով` մինչեւ  2016-ի սեպտեմբերի 30-ը երկարաձգել ICANN-ի հետ պայմանագիրը», - հայտարարել է ԱՄՆ-ի Առեւտրի նախարարի տեղակալ Լոուրենս Սթրիկլինգը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նման որոշման հիմք է դարձել այն, որ համացանցային հանրությունը  չի հասցնում նշված ժամկետում կոնսոլիդացված առաջարկ ներկայացնել ICANN-ի գործառույթներն իրեն փոխանցելու վերաբերյալ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Առեւտրի նախարարը հայտարարել էր, որ կրիտիկական ենթակառուցվածքի կառավարումը համաշխարհային հանրությանը կփոխանցի միայն բազմաշահառուական մոդելի հիման վրա` բոլոր մասնակիցների շահերը հաշվի առնելով` եւ համացանցային հանրության, եւ բիզնեսի, եւ պետությունների:  Բայց այն պայմանով, որ երաշխավորվի համացանցի կառավարմանը որեւէ պետության կամ խմբի միջամտության բացառումը:

Նույն շարքից