Ուկրաինայում ծավալվող զինված հակամարտության ու անիշխանության պայմաններում Բելառուսի տարածք կարող են ներթափանցել անցանկալի տարրեր ու անօրինական զենք-զինամթերք:
Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նշելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ամրապնդել Ուկրաինայի հետ սահմանը:
Լուկաշենկոյի խոսքերով, սահմանների ամրապնդումը հրամայական է դարձել ոչ թե այն պատճառով, որ ուկրաինացիները կարող են հարձակվել Բելառուսի վրա, այլ մտավախություն գոյություն ունի, որ անցանկալի տարրերը կարող են երկիր տեղափոխել անօրինական զենք-զինամթերք, ինչը բացասաբար հետեւանքներով է հղի:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Լուկաշենկոյի համոզմամբ սահմանների պաշտպանությունն ու ամրապնդումը ներքին խնդիր է ու պետք է իրականացվի իշխանության օղակների միջոցով: