Հասարակություն 

Կուբան ու Միացյալ նահանգները շարունակում են բանակցությունները

Կուբայի ու ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են երկկողմ համաձայնագրի կնքման աշխատանքները, ինչը թույլ կտա տարեվերջին կարգավորել երկու երկրների միջեւ կայուն օդային հաղորդակցության վերականգնումը:

Չվերթների վերականգնումը հնարավորություն կընձեռի դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Բարաք Օբամայի ադմինիստրացիայի հետագա քայլերից մեկը կլինի չեղարկել Կուբա այցելող ամերիկյան զբոսաշրջիկների այցելության արգելքները:

Ներկայումս ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է Կուբա այցելել նույնիսկ տուրիսկանան նպատակներով:
Ամերիկյան քաղաքացիները իրավունք ունեն Ազատության կղզի ժամանել միայն հարազատներին տեսնելու, կրթական ու լրագրողական գործունեություն ծավալելու նպատակով:

Օբաման ցանկանում է առանց Կոնգրեսի թույլտվությամբ հրամանագիր ստորագրել, որի շնորհիվ ամերիկացիները հնարավորություն կստանան այցելել Կուբա:

Նույն շարքից