Քաղաքական Միջազգային 

Էրդողանը Դավութօղլուին ազատել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու լիազորությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 18-ին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ազատել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու լիազորությունից, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի կենտրոնական ընտրական մարմինն ավելի վաղ որոշել է, որ նոր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության համար նախատեսված եռամսյա ժամկետը հնարավոր է կրճատվի։

Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԶԿ-ն չէր կարողացել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը։

Նույն շարքից