Բարի օր Մշակույթ 

Օգոստոսի 19-ին ծնվել է Կոկո Շանելը

analitik.am

Ֆրանսիացի առաջատար մոդելյեր Գաբրիել Բոնյոր Շանելի (մականունը` Կոկո Շանել, 1883 թ. օգոստոսի 19 - 1971թ. հունվարի 10) ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։

Կոկո Շանելի լավագույն մտքերից.

20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ տվել է բնությունը, 30 տարեկանում դեմք, որը կերտել է կյանքը, 50 տարեկանում դեմք, որին դուք արժանի եք:

Եթե կինը չի ցանկանում պատասխանել որևէ կոնկրետ հարցի, բավական է, որ նա բազմանշանակ ժպտա: Շատ հաճախ ժպիտն ավելի զորեղ է ներգործում:

Եթե ձեզ ապշեցրել է ինչ-որ կնոջ գեղեցկություն, բայց դուք չեք կարողանում հիշել, թե ինչ էր նա հագել, ուրեմն նա կատարյալ էր հագնվել:

Տղամարդկանց կապվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Սկզբից ևեթ սովորեցրեք տղամարդկանց փող ու ժամանակ ծախսել ձեզ վրա: Տղամարդիկ ավելի շատ գնահատում են այն, ինչ տալիս են, քան այն, ինչ իրենք ստանում են:

Սիրո համար վճարում ես հետաձգված, և ցավոք հիմնականում, երբ ամեն ինչ արդեն վերջացել է:

Կան մարդիկ, ովքեր փող ունեն, իսկ կան նաև հարուստ մարդիկ:

Եթե կինը ցանկանում է գեղեցիկ լինել ցանկացած պատահական հանդիպումների ժամանակ, նա պետք է սովորի գեղեցիկ լինել միշտ. անգամ աղբը թափելիս նա հաճելի տեսք պետք է ունենա. կդառնա սովորություն, կդառնա նաև ճակատագիր:

Չգիտեմ` ինչու են կանայք պահանջում այն ամենը, ինչ ունեն տղամարդիկ: Չէ՞ որ բոլոր մնացածի մեջ կանայք ունեն տղամարդկանց:

Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին: Այ ես ձեր մասին բացարձակապես չեմ մտածում:

Ես սիրում եմ, երբ նորաձությունը դուրս է գալիս փողոց, բայց թույլ չեմ տալիս, որ այն այնտեղից գա:

Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել:

Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելու մեջ է:

Նույն շարքից