Հասարակություն 

Թբիլիսիում նոր հայ-վրացական դպրոց կհայտնվի

Թբիլիսիի Մետրոմշենի բնակավայրում հայ-վրացական դպրոց կհայտնվի՝ նախատեսված 1000 աշակերտի համար:

Այս մասին sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

«Թիվ 103 հանրային դպրոցն ամենախոշոր նախագծերից է, ավելին՝ վերջին 20-30 տարվա ընթացքում նման մեծության դպրոց չի կառուցվել: Մենք առավելագույնս ցանկանում ենք օգնել էթնիկ փոքրամասնություններին նրանում, որ նրանք լիարժեք և լավ ինտեգրվեն ուսումնական գործընթացին»,- ասել է երկրի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն:

Նախարարի խոսքով՝  դա վրացական դպրոց է, որտեղ կա մեծ հայկական բաժին:

Ուսումնական հաստատությունում կլինի ջեռուցման համակարգ, կբացվեն մարզասրահներ, գրադարան, բնական գիտությունների կաբինետ, ճաշարան։ Դպրոցը հարմարեցված կլինի սահմանափակ կարողություններով աշակերտների համար։

Նախագծի արժեքը մոտ 5.5 մլն լարի է։ Շինաշխատանքները սկսվել են այս տարի և կավարտվեն հաջորդ տարի։

Նույն շարքից