Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ինձանից շանտաժով փող չեն կարա վերցնեն, ես վանեցու թոռ եմ. Analitik.am-ը զրուցեց Մհեր Սեդրակյանի հետ

analitik.am

Analitik.am-ին  հաջողվեց կապ հաստատել Մհեր Սեդրակյանի հետ` պարզելու համար , թե նա ի՞նչ կապ ունի Վահան Մարտիոսյանի և նրա կնոջը ծեծի ենթարկելու հետ։

Նա զարմացավ, լսելով այս պատմությունը՝  ասելով, որ ինքն այս պահին առողջության վերականգնողական բուժման կուրս է անցնում և ասել է, որ իրեն չանհանգստացնեն  ոչ մի հարցով։ Նա նշեց, որ կապ չէր էլ կարող ունենալ, քանզի անգամ չի կարողանում մտաբերել, թե ում մասին է խոսքը։ Մեր հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում Վահանը մատնանշում հենց իրեն, պատասխանեց.«Ես ի՞նչ իմանամ, այ որ ժամանակին մի ճլոթի տված լինեի, հիմա կհասկանար, որ մարդկանց գլխին շառ չեն անում: Կարողա ուզում ա շանտաժով փող վերցնի, էն էլ չգիտի, ես վանեցու թոռ եմ, ինձանից շանտաժով փող չեն կարա վերցնեն»։

Մեր ունեցած տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս Վահան Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել անձնական բնույթի տեղեկատվություններ տարածելու հետ կապված։ Բռնաբարության հայտնի գործով տուժածի հասարակական պաշտպանությունը ստանձնել էր նույն Վահանը, ում ավելի ուշ տուժածի եղբայրը մեղադրեց քրոջ վերաբերյալ անձնական տեղեկություններ տարածելու և իրենից այդ մասով գումարներ շորթելու մեջ։ Վահանը նաև որոշ ԶԼՄ-ների անունից է շորթման փորձեր կատարել, որի հետ կապված Analitik.am-ը  նույնիսկ հաղորդում էր տվել։

Թե ինչքանով են համապատասխանում Վահանի և նրա կնոջ խոսքերն իրականությանը, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ Վահանը բավականին շատ մութ պատմությունների և քրեական գործերի մեջ է ներքաշված, փաստ է։

Մենք զրուցեցինք նաև Վահանի շրջապատից որոշ մարդկանց հետ, ովքեր նշեցին, որ Վահանի հետ դադարեցրել են շփումները նրա ոչ ադեկվատ և որոշ առումով անբարո արարքներից հետո ։

 

Նույն շարքից