Հասարակություն Պատահարներ 

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպք

Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 18 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 23-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 18-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 2 դեպքից 1-ը:

Բացահայտվել է գողության 3, խարդախության 6, յուրացման 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Նույն շարքից