Գլխավոր Հասարակություն Մշակույթ 

Մարզահամերգային համալիրի տարածքում կառուցապատում իրականացնել չի կարելի. ճարտարապետ

analitik.am

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը համարվում են հանրային տարածք, կանաչ գոտի, հետևաբար, այնտեղ կառուցապատում իրականացնել չի կարելի:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ճարտարապետ, Եղեռնի հուշահամալիրի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը։

Նրա խոսքով,  Մարզահամերգային համալիրը խրախճանքի կենտրոն դարձնելուց առաջ հարկավոր է հանրային քննարկում անցկացնել, քանի որ դա հանրային նշանակության կառույց է։

ՄՀՀ համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի  խոսքով՝ շատ լուրջ խնդիր է նաև այն, որ կառուցվող համալիրի մեջ պետք է լինի խաղատուն։

«Եթե այնտեղ կազինո գործի, մենք վերջնականապես կզրկվենք ՄՀՀ-ից, կզրկվենք մեծ մշակութային կենտրոնից: Դա պետք է մեր ազգին ու մեր պատմությանը: Եթե նույնիսկ այն իր աշխատանքով շահութաբեր չէ, նմանատիպ կառույցի գոյությունը անհրաժեշտ է»,-ասաց Սաշուր Քալաշյանը։

Նույն շարքից