Գլխավոր Հասարակություն 

Մարտական հենակետում հերթապահության կանոնները խախտելու հետևանքով զինծառայող է մահացել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Նույն շարքից